Սերժ Սարգսյանը Անդրանիկ Թևանյանին չի առաջարկել ընտրություններին դիտարկել Աշոտյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Շարմազ

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մայրաքաղաք Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել։ Այս մասին հայտնում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Հետեւաբար․ բոլոր «լուրերը», թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երեւանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու կեղծ են։

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ մեկին ու այդ թվում Անդրանիկ Թեւանյանին չի առաջարկել դիտարկել  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեկնածությունը։

ՀՀԿ քաղաքական օրակարգը հստակ է ու պարզ.

1. Կապիտուլյանտի հեռացում։

2. Արցախի հարցի հայանպաստ լուծում՝Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

3. Հայաստանի ազգային պետականության պահպանում»։

--00—ՅՄ