Կարմիրգյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

photo_5364120506246220074_x (1)

Օգոստոսի 5-ին, ժամը 02։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարմիրգյուղ գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։41-ին, մարվել՝ 04։07-ին: Այրվել են երկհարկանի տան (ընդհանուր մոտ 150 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 140 քմ:

 --00—ԱՊ