ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

ալ

ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարություն է տարածել, որում ասվում է․

« Հարգելի՛ հայրենակիցներ, Կապված Արցախի լիակատար պաշարման ու դրանից բխող հետևանքների հետ՝ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում ,որոնք անհրաժեշտ են աղացած ալյուրը պարկավորելու ,հացի արտադրամասեր տեղափոխելու ,ինչպես նաև պահեստավորելու համար։

 Բոլորիս համար այս դժվար պահին հացի արտադրության և ալյուրի պահեստավորման գործընթացը բնականոն հունով կազմակերպելու համար խնդրում և հորդորում ենք ` բոլոր այն քաղաքացիները ,ովքեր ունեն և կարող են ԱՀ ԳԳԱ հիմնադրամին տրամադրել պարկեր , դիմեն հիմնադրամ կամ զանգահարեն

097 11 66 08 հեռախոսահամարով»։

--00—ԼՀ