Ստանձնել եմ Արմեն Աշոտյանի պաշտպանությունը․ Բենիկ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

beb

Փաստաբան Բենիկ Գալստյանը գրառում է արել․

«Օրեր առաջ ստանձնել եմ Արմեն Գևորգի Աշոտյանի պաշտպանությունը ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող մի մեղմ ասած անհասկանալի քրեական վարույթի շրջանակներում, որով 2019 թվականից մինչ այս պահը առնվազն 3 քննչական մարմին(ԱԱԾ, ՀՔԾ և ՔԿ) նույնիսկ չեն կարողացել քիչ թե շատ հաստատել, որ ինչ-որ հանցավոր արարք է կատարվել, առավել ևս՝ այդ արարքի հետ Աշոտյանն ինչ-որ առնչություն է ունեցել, որով, սակայն, Աշոտյանն արդեն 1 ամիս 25 օր գտնվում է անազատության մեջ, ընդ որում՝ ԿԱՏԱՐՅԱԼ ՄԵԿՈւՍԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈւՄ։

Օգոստոսի 12-ին՝ ժամը 14:00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննության է առնվելու Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը։

Արձանագրենք մի քանի կարևոր փաստ՝

-Աշոտյանը քաղբանտարկյալ է,

-Աշոտյանը բանտարկված է իր պռոհայկական, պռոարցախյան դիրքորոշման համար,

-Աշոտյանից սարսափում է ներկայիս կոլաբորացիոնիստական վարչակազմը(ու ճիշտ է անում),

-Աշոտյանին բանտով կոտրել հնարավոր չէ։

Հ.Գ.։ Ինձ համար պատիվ է ու պատասխանատվություն Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի մյուս անդամների հետ իրականացնել Նրա պաշտպանությունը»։

--00—ԼՀ