Իմ պաշտպանյալին ձերբակալելու գործընթացը պարունակում է կարգապահական խախտման հատկանիշներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

հասարակական

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշու՞մ եք, որ 2021թ. փետրվարի 27-ին լիովին ապօրինի ձերբակալել էին իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանին՝ «իմ քայլը» խմբակցության պատգամավորին հայհոյելու համար։

Հիշու՞մ եք, որ փետրվարի 28-ին դատարանը ճանաչեց Հակոբի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը։
Հիմա կարևորի մասին՝

Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած և դատախազության կողմից չբողոքարկված հիշյալ որոշման մեջ արձանագրված խախտումները հիմք են տալիս եզրակացնելու, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ա.Վաթյանի կողմից իմ պաշտպանյալին ձերբակալելու գործընթացը պարունակում է ինչպես ոստիկանության ծառայողի կողմից կարգապահական կոպիտ խախտման, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ անձին ակնհայտ ձերբակալելու հանցակազմի հատկանիշներ։

Այդ կապակցությամբ արդեն իսկ դիմել եմ 
ՀՀ գլխավոր դատախազին, 
ՀՀ ոստիկանության պետին, 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին»։

Հասարակություն

--0--ԿԿ