ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հիշեցնելով, որ 2021թ. ապրիլի 30-ին բողոքարկել է Հայկ Հեքիմյանի կալանավորման որոշումը։
«Հայկն այն տղան է, ում հարվածել էր միլիցեն (ոստիկանը չէ) ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, էն միլիցեն, ով հիմա տուժող է, իսկ Հայկը մեղադրյալ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով։
Հիշյալ դատական գործի նյութերը 13 օրում՝ մայիսի 13-ին հազիվ հասան ՀՀ վերաքննիչ դատարան և վերաքննիչ բողոքը մակագրվեց դատավոր Տիգրան Սահակյանին։
Մայիսի 13-ից մինչ օրս բողոքը չի քննարկվել, և դեռ պարզ չէ, թե երբ է քննարկվելու, նույնիսկ չեն բարեհաճել ինձ հետ կապնվել։
Եվ դա այն պայմաններում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է՝ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆԸ ՍՏՈՒԳՈՒՄ Է ՆՅՈՒԹԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՕՐՎԱՆԻՑ 3 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ:
Այս ամենի արդյունքում Հայկն արդեն 19 օր գտնվում է կալանքի տակ, և Աստված գիտի, թե այս տեմպերով դեռ ինչքան կմնա։
Հ.Գ. նոլիկը ձեզ չի փրկելու»։
--00--ԱԹ