ՀՀ ԶՈւ պահեստազորային Գագիկ Ոսկանյանին կալանավորելու որոշում է կայացվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

photo_2023-08-18_18-04-34

Դատարանը ՀՀ ԶՈւ պահեստազորային Գագիկ Ոսկանյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։

Ադրբեջանական կողմը նրան մեղադրում է սահմանախախտման, մաքսանենգության, ահաբեկչության նախապատրաստման, ապօրինի զենք և զինամթերք կրելու և այլ հոդվածներով։

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն: Ավելի ուշ ՊՆ-ն տարածեց տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում Ոսկանյանին, նստեցնում մեքենան և տանում անհայտ ուղղությամբ։

--00—ՅՄ