Կարմիր հրապարակը ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

dd

Կարմիր հրապարակը այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամանակավորապես փակվել է այցելուների համար։ Այդ մասին Telegram-ում հայտնել է Կրեմլի թանգարանի մամուլի ծառայությունը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նշենք՝ վերջին անգամ Մոսկվայի գլխավոր հրապարակը փակվել է ապրիլի 27-ից մայիսի 10-ը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի պատվին շքերթի նախապատրաստման համար։ 

--00--ՍՊ