Ռուբեն Վարդանյանն իր լիակատար աջակցությունն է հայտնել «Ապրելու երկիր» կուսակցությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

ապր երկ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել ուղերձով, որում կոչ է անում քաղաքացիներին Երևանի ավագանու ընտրություններում ընտրել «Ապրելու երկիր» կուսակցությանը։

«Արցախի նախկին պետնախարար, «Ապրելու երկիր» կուսակցության գործընկեր, գաղափարակից, մեր հայրենիքի՝ Արցախի ու Հայաստանի զարգացման լավագույն ծրագրերի հիմնադիր Ռուբեն Վարդանյանն իր լիակատար աջակցությունն է հայտնել «Ապրելու երկիր» կուսակցությանը և կոչ արել բոլորին մասնակցել ընտրություններին և աջակցել «Ապրելու Երկիր» կուսակցությանն ու մեր թեկնածու Մանե Թանդիլյանին»։

--00—ԼՀ