Եթե «Վեոլիա ջուրը» հարցը չլուծեց, մենք այդ հարցը լուծելու ենք․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

դ

«Գեթ մեկ բակ չի եղել, որ մեզ չասեն՝ ջուրը փոխեք։ Ցավոք, ջուրը քաղաքապետարանի տիրույթում չէ։ «Վեոլիա ջուրն» ունի իր պայմանագրային պարտավորությունները»։ Այդ մասին նախընտրական քարոզարշավում՝ քաղաքացիների հետ զրույցում ասել է Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինայնը․

«Եվ ես ձեզ պատասխանատվությամբ հայտարարում եմ` եթե «Վեոլիա ջուրը» հարցը չլուծեց, մենք այդ հարցը լուծելու ենք։ Ես ձեզ խոստանում եմ պատասխանատվությամբ։ Գալու եմ ձեր աչքերի մեջ նաև ու ձեզ պատասխան տամ»,- նշել է նա։ 

--00--ՍՊ