Czech Airlines ավիաընկերությունը վերսկսում է Պրահա- Երևան- Պրահա երթուղով թռիչքները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

օդ

Czech Airlines ավիաընկերությունը սույն թվականի հոկտեմբերի 2-ից վերսկսում է Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.csa.cz/am-en/  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

 --00--ԼՀ