Քարվաճառի շրջանում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ինք

Ադրբեջանի զինդատախազությունը հաղորդում է շարքային զինծառայողի՝ Թագիև Ռամալ Իսրաֆիլ օղլուի ինքնասպանության մասին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել հրազենի գործադրմամբ։ Դեպքը տեղի է ունեցել օկուպացված Քարվաճառի շրջանում գտնվող ադրբեջանական զորամասերից մեկում։

Դեպքի վայրից առգրավվել են իրեղեն ապացույցներ, ընթանում է քննություն։

--00—ԼՀ