Թուրքիայում զինվորական է ինքնասպան եղել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ին

Թուրքիայի Ուրֆա քաղաքի սահմանային ոստիկանության բաժանմունքի ծառայող զինվորական է ինքնասպան եղել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ կոչումով մասնագետ սերժանտ (ՀՀ ԶՈՒ-ում ավագ սերժանտ) Ադնան Օզերն իր կյանքին վերջ է տվել այգում՝ կրակելով ծառայողական ատրճանակից:  

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Տեղի ունեցածի դրդապատճառների և այլ նպաստող հանգամանքների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: 

--00—ԼՀ