Հայաստանում չպետք է ստեղծվի մի իրավիճակ, երբ տրամաբանական իշխանափոխությունը այլևս լինի ժամանակավրեպ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

gor_gevorgyan_2.thumb_

Չի կարող մեր հանրությունը շարունակաբար մնալ հոգեբանորեն հյուծող հետպատերազմական թմբիրի մեջ: Արցախի և Հայաստանի անվտանգության հարցում հանրային համախմբման բացակայությունը, որը չի արվում նաև ՀՀ գործող իշխանությունների կողմից, մեզ կանգնեցնում է նոր, էլ ավելի վտանգավոր սպառնալիքների առջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու, նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը:

Ավելին, Հայաստանում չպետք է ստեղծվի մի իրավիճակ, երբ տրամաբանական իշխանափոխությունը այլևս լինի ժամանակավրեպ:

Նոր իշխանությունների թիվ մեկ խnդիրը պետք է լինի նաև հանրային համախմբումը՝ այն Հայաստանի և Արցախի համար պահի հրամայականն է, այն մեր պետության հենասյուներից է:

Հ.գ. երևանցիները պետք է բարձր ներկայություն ապահովեն սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին: Կենտրոնում դրված հարցերը ոչ միայն քաղաքային են, այլև՝ մեր պետության համար օրհասական նշանակության

--00—ՅՄ