Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են ЗИЛ-ն ու բեռնատար Mercedes-ը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Screenshot_4

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում ճակատ ճակատի բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 66-ամյա Մանվել Ն․-ի վարած ЗИЛ մակնիշի և Երևանի բնակիչ, 41-ամյա Արտակ Ս․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտակ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Զ․-ն՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ