Արմավիրի մարզում ճակատ-ճակատի բախվել են Ford Transit-ն ու ЗИЛ-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

Դեկտեմբերի 20-ին խոշոր ավտովթսր է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Էջմիածին–Ոսկեհատ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Ford Transit և ЗИЛ 45021 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Ford-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս է բերվել ավտոմեքենայից և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել «Վաղարաշապատ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամաել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչներ Հովհաննես Քամալյանն ու Գերասիմ Գրիգորյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

--00—ԼՄ