Հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Ալեքս Ավանեսյանը Գետամեջ գյուղից էր, տան միակ զավակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

տղ

Ալեքսը ապրել է սոցիալապես անապահով ընտանիքում` տատիկի ու մոր հետ, հորից տեղեկություն չունենք: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Գետամեջ բնակավայրի վարչական ղեկավար Արեն Շահբազյանը:

«Ալեքսը, ավարտել է Նոր Հաճնի դպրոցը, բանակ էր զորակոչվել այս տարվա հուլիսին: Տան միակ զավակն էր»,- մանրամասնեց Շահբազյանը:

«Իրենք մեր գյուղի հետ կապ չեն ունեցել, իրենք Նոր Հաճնին են մոտ, շփումը եղել է էնտեղի հետ»,- ավելացրեց Գետամեջ բնակավայրի վարչական ղեկավարը:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Մերի Մանուկյան

--00—ԼՀ