Քվեարկությանը մասնակից օտարերկրացին բողոքել է, որ չի կարողանում ընթերցել հայերեն քվեաթերթիկը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1119708

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Կարապետյանը ներկայացրել է մինչև ժամը 14:00-ն Հանձնաժողովի իրավիճակային վերլուծության կենտրոնի ստացած ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը, հայտնում է Արմենպրեսը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսի ընթացքում նա հայտնեց, որ քաղաքացիների դժգոհությունների մեծ մասը կապված է ընտրողների՝ ծանուցում չստանալու հանգամանքով:

«Բացը լրացվում է ԿԸՀ աշխատակիցների կողմից ընտրողներին տրամադրված տեղեկատվությամբ իրենց տեղամասերի համարների և գտնվելու վայրերի վերաբերյալ: Հարցը փորձում ենք կարգավորել նաև այլ տեղեկատվական եղանակով՝ ԿԸՀ կայքի միջոցով, որտեղ քաղաքացիները հնարավորություն ունեն գտնել իրենց տեղամասերը: Կայքը մշտապես գործում է»,- նշեց նա:

Ստացվել է նաև տեղեկատվություն տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից տեղամասում լինելու վերաբերյալ: Տեղեկատվությունն ուսումնասիրվել է, որի արդյունքում պարզվել է, որ միջազգային գործընկերները՝ այցելուները կամ միջազգային դիտորդները, տեղամասային կենտրոն են ներկայացել Ընտրական օրենսգրքով սահմանված թարգմանչի ուղեկցությամբ, և որևէ խնդիր այդ առումով չի եղել, սակայն, հաշվի առնելով տեղական դիտորդների արձագանքը և  փաստը որպես իրավախախտում կամ խախտում ներկայացնելը, ԿԸՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ և պարզաբանել է, որ ԿԸՀ-ն թարգմանչի վկայականի ձև չի սահմանել և թարգմանիչներին վկայականներ չի տրամադրել: Վերջիններս հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար վկայական կրելու պարտականություն չունեն։ Դրանով խնդիրը լուծվել է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ