Զախարովան հերքել է այն լուրը, թե խաղաղապահներին տեղեկացվել էր այսօրվա ռազմական գործողություններից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

զա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է այն տեղեկությունը, թե իբր ադրբեջանական կողմն «նախապես» զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։

«Դա չի համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ», - ասել է Զախարովան:

--00—ԼՀ