Այն ամենին, ինչին դիպչում են ԱՄՆ-ն և Բրյուսելը, հանգեցնում է ապակայունացման․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24news

9

«Ո՛չ Բրյուսելը, ո՛չ Միացյալ Նահանգները, իրենց միջնորդության առումով, չունեն որևէ արդյունք, որը կհանգեցնի կայունացման Հարավային Կովկասի տարածաշրջանում»։  Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան և հավելել, որ այն ամենը, ինչին դիպչում են, հանգեցնում է ապակայունացման:

Խոսելով Պենտագոնի հետ հայ պաշտոնյաների շփումների հարցերից՝  ՌԴ ԱԳՆ խոսնակը ընդգծել է․

«Մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Թուրքիան, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ։ Մենք վստահ ենք, որ դաշինքի ներգրավվածությունը տարածաշրջանային գործերին կբերի ապակայունացման, և  երկար ժամանակով տարածաշրջանում  կհետաձգի լիարժեք խաղաղ կարգավորումը»։

--00—ԼՀ