«Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար հետ են». տեղի է ունեցել Էրդողան-Ալիև հեռախոսազրույց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

ալ

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի վերաբերյալ։

Պետությունների ղեկավարներն ընդգծել են, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար հետ են։

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ներառյալ ապագա շփումները և ռազմավարական դաշնակցային կապերի հեռանկարները։

--00—ԼՀ