Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1671800707_3863355

Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության և բանակցությունների պատրաստակամությունը՝ երկու երկրների օրինական շահերի հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Այս մասին հայտատարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մենք շարունակում ենք խորապես հավատալ, որ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և խաղաղ ապրելու պատմական հնարավորություն կա որպես երկու ինքնիշխան պետություն՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է նա։

--00—ՅՄ