Խոշոր հրդեհ Երևանում․ կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

հրդ

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 22/2 հասցեում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ, ապա թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Որպեսզի հետաքրքիր քաղաքացիները հրշեջների աշխատանքը չխոչընդոտեն, տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արտակ Սաֆարյանը, Արամ Տոնոյանն ու Դավիթ Քուռոյանը, իսկ պարեկներ Արծրուն Զաքարյանն ու Հասմիկ Մուրադյանը հրդեհի հարևանությամբ կայանված մի քանի ավտոմեքենաներ տարհանել են։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Թովմասյանին պատկանող տարածքում, այրվել է կենցաղային աղբ և «SAZ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ