Կոռնիձորում առաջին 2 օրը ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

photo_2023-09-26_09-58-08.jpg

Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայանում և Գորիս քաղաքում շուրջօրյա գործում են առաջին բժշկական օգնություն կետեր, որտեղ ծառայություններ են մատուցում Գորիսի բժշկական կենտրոնի և Երևանի պոլիկլինիկաներից գործուղված բժիշկները։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Բժիշկների կազմում կան նաև նեղ մասնագետներ (նյարդաբան, սրտաբան, ներզատաբան):

Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաները, որոնք ըստ անհրաժեշտության իրականացնում են հիվանդների տեղափոխում հիվանդանոցներ։

Առաջին երկու օրվա ընթացքում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի:

Բուժկետերը և շտապ օգնության մեքենաներն  ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

 --00—ՅՄ