Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Արցախի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

հեռ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, նրանք հեռախոսազրույց են ունեցել։ Այս մաիսն հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին։ Ռուսաստանի և Իրանի նախագահներն ընդգծել են բոլոր հարցերը բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու կարևորությունը։ Երկկողմ շահագրգռվածություն է հայտնվել «3+3» խորհրդատվական հարթակի ( Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ակտիվացման հարցում»,- ասվում է հաղորդագրությունում:

--00—ԼՀ