ԵՊՀ ռեկտորը փորձում է արդարացնել իր «դանոսը»՝ անելով հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

l-ebobvCvsTV

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ում «դանոսով» երեկ համալսարանից ձերբակալեցին լրագրող Դավիթ Սարգսյանին ու ԵՊՀ ՈՒԽ նախկին նախագահ,  դասախոս Ցոլակ Ակոպյանին, մայր բուհի անունից հայտարարություն է տարածել՝ ենթատեքստով արդարացնելով իր երեկվա արարքը։

Ըստ այդ հայտարարության, իբրև թե «ԵՊՀ-ն հետևողական է լինելու բուհում քաղաքական քարոզչության և բուհի գործունեությանը քաղաքական միջամտության անթույլատրելի դեպքերը բացահայտելու հարցում և ընդգծում, որ թե՛ սովորողների, թե՛ աշխատողների կողմից կրթության սահմանադրական իրավունքի և բուհի ինքնակառավարման սկզբունքի խախտմանն ուղղված ոչ իրավաչափ վարքագիծը հանգեցնելու է պատասխանատվության ՀՀ օրենսդրության և ԵՊՀ ներքին իրավական ակտերով սահմանված դրույթների շրջանակում»։

Իրականում, սակայն, նույն Հովհաննիսյանն է զբաղվում քաղաքական քարոզչությամբ՝ պարտադրելով գիտական խորհրդին Արցախի այս ողբերգության համատեքստում ընդունել տողատակերով իշխանության թեզերը կրկնող հայտարարություն, հետո սակայն վախենում ու հրաժարվում այն հրապարակել, երբ տեսնում է հանրային արձագանքը։

--00—ՅՄ