Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

l-AG9aqVpWek

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 74-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մեր երկրների միջև բարեկամական կապերը հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Չինաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումն ու ընդլայնումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

Այսօր արդեն վստահությամբ կարող ենք խոսել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում արձանագրված ձեռքբերումների և հաջողությունների մասին։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով որակական նոր մակարդակի կբարձրացնենք հայ-չինական համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»:

--00—ՅՄ