Հետախուզվողը Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով ժամանեց ու տեղափոխվեց ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

timthumb (1)

Հոկտեմբերի 2-ին, ժամը 16.20-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունք են տեղափոխել 1980 թ. ծնված Արման Ս.-ին:

Փետրվարի 22-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նրա հայտնաբերման վերաբերյալ տեղյակ է պահվել նախաձեռնողը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ