«Գորիս» ՔԿՀ ընդունված դատապարտյալի մոտից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

G-գլխ-

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնից հիմնարկ ընդունված դատապարտյալ Ա.Ա.-ին:

Արդյունքում՝ անվտանգության ռենտգեն սարքի միջոցով դատապարտյալի ճամպրուկի մետաղյա ձողերում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է սև, կպչուն ժապավենով փաթեթավորված 4 բջջային հեռախոս: Ա.Ա.-ն խոստովանել է, որ նշված հեռախոսները պատկանում են իրեն: 

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

--00—ՅՄ