«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի խցերի թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

50f5127a-8cdb-4347-a86b-94a4abac3818.jpg

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, մայիսի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունց, խուզարկության արդյունքում մահճակալներից մեկի վրա դրված սպորտային պայուսակից հայտնաբերվել է բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, նույն խցի մյուս մահճակալի բարձի տակից հայտնաբերվել է ևս մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով:

Շարունակելով խուզարկությունը՝ ծառայողները մեկ այլ խցի թաքստոցից նույնպես հայտնաբերել են բաժանորդային քարտով բջջային հեռախոս:

Նախաձեռնվել է համապատասխան վարույթ:

--00—ԶՀ