Պուշկինի թունելում գիշերային ժամերին երթևեկությունը կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,24News

թու

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00 (միայն գիշերային ժամերին) դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը։

--00--ԼՀ