Գրանադայի «հաղթանակով» Փաշինյանը Բաքվին զիջելու է դեպի Սյունիք ու Վրաստան կարևոր ճանապարհները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Գրանադայում Եվրամիության ներկայացուցիչների հետ հանդիպումն իբրև «հաղթանակ» ներկայացնելով՝ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Ադրբեջանին է զիջելու դեպի Սյունիք ու Վրաստան տանող կարևոր ռազմավարարական բարձունքներն ու ճանապարհները։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը։

«Հիմա իրենք փորձելու են ցույց տալ, թե Ադրբեջանից ստանում են ավելի շատ քառակուսի կմ տարածք, սակայն դա էժանագին քարոզչություն է, որովհետև շատ դեպքերում արոտավայրի դիմաց Ադրբեջանին են զիջվելու ռազմավարական ճանապարհներ ու բարձունքներ, որոնք տանում էին դեպի Սյունիք և Վրաստան», - ասել է Մամիջանյանը։

Խոսելով իշխանության այն մեղադրանքի մասին, որ ընդդիմության աջակցությամբ Արցախի իշխանությունները չգնացին Բավքի հետ երկխոսության, ինչն էլ հանգեցրեց Արցախի ողբերգությանը, Մամիջանյանը նշեց, թե իրենք երբեք ոչ մեկին չեն արգելել ոչ մի հարցում, բայց իշխանությունների այս պնդումը հիմնազուրկ է, քանի որ Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի քայլը որոշեց Հայկական երկրորդ Հանրապետության ճակատագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ