Արցախի առաջնորդներին ռուսները չեն հանձնել Բաքվին, նրանք թաքստոցներում կամ ՌԴ ռազմաբազայում չեն եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Արցախի իշխանությունները երեք տարի չպատրաստվեցին ադրբեջանական հարձակմանը, կային մարդիկ, որոնք ամեն ինչ արեցին, որ այս օրը գա։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Արցախի իշխանական խմբակցությունը ավելի շատ զբաղված էր ոչ թե Արցախի, այլ նախագահի փրկությամբ, որը չստացվեց», - ասել է նա։ Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Արցախի առաջնորդներին Ադրբեջանին են հանձնել ՌԴ խաղաղապահները, Մետաքսե Հակոբյանը հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ որ որոշ արցախցիներ որոշեն վերադառնալ իրենց տներ՝ Հակոբյանը նկատեց, ոչ դա չի բացառվում, սակայն անհրաժեշտ են մեխանիզմներ, որոնցով կերաշխավորվի՝ ադրբեջանցիների հետ կողք կողքի չեն ապրելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ