Ինչո՞ւ մարտի 1-ի զոհերի սպանության համար մեղադրյալ չկա, եթե այն բացահայտված է․ ՀՀԿ անդամ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Օրվա իշխանությունը պետք է վերաձևակերպի՝ ինչ է հասկանում մարտի մեկ ասելով՝ 10 զոհերի սպանության բացահայտումը, դրա քաղաքական ենթատեքստը։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀԿ անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի միշտական հանձնաժողովի նախկին ղեկավար Հովհաննես Սահակյանը։

Նրա խոսքով՝ բանակն այդ օրերին չէր կարող կրակել, հակառակ դեպքում տասը զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ կլիներ։

«Եթե պարզվի, որ մարտի 1-ին զոհերից թեկուզ մեկը բանակի փամփուշտից է զոհվել, կամ որևէ մեկը վիրավորվել է, կասեմ, որ իրավախախտ գործողություն է եղել և բանակը կրակել է»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։