Հոլանդն ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանում 9 գոլ է խփել 9 խաղում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  21, 24News

Հ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գոլի հեղինակ է դարձել «Բրայթոնի» հետ Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղում։ Այսպիսով, նորվեգացի հարձակվողը խփել է իր 9-րդ գոլը Անգլիայի Պրեմիեր լիգայի ինը տուրերում։

Այս մրցաշրջանում Էրլինգը, ներառյալ Նորվեգիայի հավաքականի կազմում իր գոլերը, 16 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ։ Այս մասին հաղորդում է Armsport-ը:

Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Անցած մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 54 հանդիպում, որոնցում դարձել է 52 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

 

 --00—ԱՊ