Ստորագրվել է Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,24News

գն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկություն միջև կնքվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4 շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցման պայմանագիր։

Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտի» «Ֆեյսբուքի» էջից։ 

Նշենք, որ շինարարությունը կիրականացնեն իրանական ընկերությունները, որոնց հետ երկար ժամանակ վարվում էին բանակցություններ։ Նախարար Գնել Սանոսյանն էլ ընդգծել է, որ վերջապես Հյուսիս-հարավ ճանապարհը հասնում է նաև հարավ։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել երկու փուլով։ Առաջին հատվածը կներառի ԻԻՀ սահմանից մինչև ապագայում կառուցվելիք Քաջարանի թունելի ելք՝ 32 կմ ընդհանուր երկարությամբ, երկրորդ փուլով կկառուցվի Քաջարանի թունելը՝ որով վարորդները կխուսափեն Մեղրու լեռնանցքի հատումից։

--00--ԼՀ