Նախագահը ստորագրել է Խաչատուրյանին և Նաիրա Հովսեփյանին Վճռաբեկի դատավորներ նշանակելու հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

նախ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 30-ի հրամանագրերով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և քրեական պալատներում դատավորներ են նշանակվել:

Այսպես, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, իսկ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

Նշենք, որ ԲԴԽ կայքում դեռևս առկա չէ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությունը՝ Դավիթ Խաչատուրյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ։

--00—ԼՀ