Արամի փողոցի տներից մեկին հարակից շինությունում հրդեհ է բեռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

n.

Նոյեմբերի 1-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցի տներից մեկին հարակից շինությունից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է 16:55-ին, մարվել՝ 17:07-ին:

 --00—ԼՀ