Ռուբենը հայության խորհրդանիշն է, Բաքվի շոուն հայերին տառապանք պատճառելու համար է․ Նուբար Աֆեյան

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

2

Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացվել են անհիմն, անապացույց մեղադրանքներ. Նուբար Աֆեյանն  կոչ է արել աչք չփակել Արցախի ներկայացուցիչների ձերբակալման փաստերի վրա վրա։

«Ռուբենը համայն հայության խորհրդանիշն է... Եվ ադրբեջանցիների կողմից նրան ձերբակալելն ու դրանից շոու սարքելը, մեղադրանքներ ներկայացնելը, արվել է աշխարհի տասը միլիոն հայերին հոգեբանական տառապանք պատճառելու համար:

Իրապես լիահույս եմ, որ միջազգային ուժերն աչք չեն փակի Ռուբենի ու մյուս յոթ անձանց ձերբակալման հարցում, քանի որ այդ դեպքում ավելի կխրախուսվի այս տիպի անարդարությունն ու անպատժելիությունը: Կարծում եմ, որ դրա դեմ պետք է խոսել»,- ասել է Աֆեյանը:

 

--00—ԱՊ