ԱԽ քարտուղարը և Կանադայի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

photo_2023-11-16_17-53-12

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին:

Քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-կանադական երկկողմ բազմաոլորտ հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ:

Ա.Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում կանադական կողմի պատրաստակամությունը ներգրավվածություն ունենալ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունում:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը:

--00—ՅՄ