ԱՄՆ-ն զգուշացրեց Բաքվին՝ քայլեր կլինեն, եթե չկատարի խոստումները. Կարեն Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Բանակցային գործընթացը նախատեսում է կողմերի փոխզիջում, Բաքուն չի գնում բանակցությունների, որ զիջման չգնա։ Միջազգային իրավունքի տեսակետից Բաքվի պահանջները շատ թերի են, հասկանում է, որ չի կարողանա բավարարել իր մաքսիմալիստական նկրտումները, նրանք ուզում են գնալ հիբրիդային ճանապարհով՝ չբացառելով ուժի սպառնալիքը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի ԱԳ նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը։

Միրզոյանի խոսքով, ցավալի է այն, որ ազգային անվտանգությանը առնչվող հարցերը վերածվել են գերտերությունների միջև մրցակցության կռվանի։ Երեկ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը ոչ թե մեր անվտանգության համար էր նման հայտարարություն անում, այլ այն ուղղված էր ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերություններին։ «Բաքուն խոստումներ է տվել , և երեկ ԱՄՆ-ից ասացին, որ ժամանակն է իր խոստումները կատարի, այլապես՝ քայլեր կլինեն։ Օ՛Բրայենի հայտարարությունը պետք է դիտարկել այդ համատեքստում»,-ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ