ՀՀ-ն Բաքվի ձեռքերին ազատություն է տալիս՝ Արցախի գործերին չմիջամտելով, վտանգավոր գործընթաց է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

 

Ստեփանակերտի և Բաքվի բանակցողների միջև անհամապատասխանություն կա, Արցախից գործադրի ներկայացուցիչներ են ներգրավված՝ Ազգային անվտանգության քարտուղարը, անվտանգության ծառայության նախարարը, նաև Արցախի նախագահը, իսկ Ադրբեջանից՝ օրենսդիր մարմնի անդամ Ռամին Մամեդովը, որը Միլլի Մեջլիսի պատգամավոր է, ակնհայտ է նաև, որ այս երկխոսությունից Ադրբեջանը ստանում է ավելի մեծ հնարավորություններ ու ճնշում է բանացնում Արցախի վրա: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱՀ արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը:

«Անթույլատրելի և վտանգավոր է Հայաստանի այն տեսակետը, որ այլևս չի միջամտում Արցախի գործերին, դա ազատություն է տալիս Ադրբեջանի ձեռքերին: ՀՀ-ի բացակայությունը և կամավոր հրաժարումը իր՝ նախկինում ստանձնած գառանտի պարտավորությունց Ադրբեջանին հնարավորություն է տալիս օգտագործել ցանկացած գործիք:

Հետպատերազմյան շրջանում Բաքվի հետ շփումներ եղել են, մի մասը գաղտնի են եղել, դա ներկայացնել որպես բանակցություն և ասել, թե լուծելու է Արցախի ճակատագիրը, նշանակում է՝ սպասարկել Ադրբեջանի օրակարգը, իսկ նրանց նպատակն է՝ կլանել Արցախը և վերադարձնել Արցախն առանց հայերի»,-ավելացրեց Միրզոյանը:

Միրզոյանը ընդգծեց նաև, որ Ադրբեջանը շտապում է «խաղաղության պայմանագիր» կնքել, որպեսզի պատերազմում ունեցած իր ձեռքբերումները վերջնական ամրագրի, այս իրավիճակում Հայաստանի շտապողականությունը և Ադրբեջանի օրակարգին հետևելը իր համար անհասկանալի են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ