Ծանրորդ Գոռ Սահակյանը` երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

ծան.

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Մեքսիկական Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժություն գլխավերևում պահել է 140 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր:

Հրում նա բարձրացրել է 165 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ:

Երկամարտի 305 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձել երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:

Նախօրեին աշխարհի երիտասարդների առաջնությունում ոսկե մեդալակիր էր դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը:

 --00—ԼՀ