Խնդիրները դեմարշով չեն լուծվում․ հույս ունենք Սանկտ-Պետերբուրգում տեսնել հայ ընկերներին. Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

լ

Հույս ունենք՝ հայկական կողմի ընկերներին տեսնել Սանկտ-Պետերբուրգի տնտեսական համաժողովին, որը տնտեսական բնույթ է կրում։ Այսօր այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Մինսկում անցկացվող ՀԱՊԿ ղեկավարների նիստի ընթացքում։

«Այստեղ քննարկել ենք նաև իրավիճակը Կովկասում ու ՀԱՊԿ անդամներից մեկի անհանգստությունները։ Պրոբլեմատիկ խնդիրներ են եղել և լինելու են․ եթե ուզում ենք դրանք լուծել, դա պետք է անենք բանակցություններով, ոչ թե դեմարշներ անելով», - ընդգծել է Լուկաշենկոն։

 

--00—ԱՊ