Մեզ հետ պայքարող մարդիկ փողոցից պարտված չեն գնա, ցույց կտանք, որ միասին կարող ենք իրավիճակը փոխել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Մեր սիրտն ու հոգին դնելու ենք, որ մարդկանց մեջ կրակ վառենք և սառած սրտերը ջերմացնենք։ Եթե մարդիկ մեր դիրքորոշման հետ համաձայն են, ամեն ինչ կանենք, որ փողոցից պարտված տուն չգնան։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Զանգ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Միքայել Նահապետյանը՝ խոսելով արդեն երեք օր ընթացող «Զանգ» խմբի իրազեկման ակցիայի մասին։

«Հազար պատճառ կարող ենք ունենալ իրարից զզվելու համար, բայց փողոցում իրար հետ գործ կարող ենք անել՝ համախմբվելով մեկ նպատակի շուրջ։ Շատերը մեր հետ մատաղ ուտելու թող չգան, բայց պայքարեն Հայաստանի համար»,-ավելացրեց նա։

Անդրադառնալով Փաշինյանի հետ առանց միջնորդների հանդիպելու Բաքվի առաջարկին՝ Նահապետյանը նշեց, որ Գրանադայի հանդիպումից հետո Բաքվի ձեռքերը ազատ են, պարտավորություն չունի ուժով «անկլավ» կոչվածները չվերցնելու համար, միայն մնացել են Շոլցի, Մակրոնի, Միշելի համերաշխության խոսքերը, որոնք իր համար արժեք չունեն։ «Բաքուն գարնանը պլանավորում է ռազմական գործողություն իրականացնել, դրա համար ուզում է մի տեղ Փաշինյանին բռնացնել, նկարվել և միջնորդներին ասել՝ ձեր խոսակցություններից հետո բան է փոխվել, այլ պայմանավորվածություն կա։ Նա նկար է ուզում ունենալ, որ տուժող կողմը բողոքներ չունի»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ