«Զանգեզուրի միջանցքը»՝ Թուրքիայի ազգային անվտանգության նիստի օրակարգում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

զ.

Նոյեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի 2023-ի վերջին նիստը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նիստին քննարկվելու է Պաղեստինի Գազայի հատվածի, ինչպես նաև Կովկասի շուրջ տեղի ունեցող  զարգացումները։ Անդրադարձ է կատարվելու նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»: 

Նիստի օրակարգում են լինելու նաև Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ իրականացվող գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:--00—ԼՀ