Հասկանում էինք, որ ՀՀ-ն Արցախին միայնակ է թողնում թշնամու առջև. դա հանգեցրեց ցեղասպանության

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Չէի ցանկանա, որ մեր քաղաքական մշակույթն իջնի այդ մակարդակին, բայց երախտամոռության որևիցե հարց չկա, Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդին և Արցախի Հանրապետությանը թշնամու առջև միայնակ է թողել։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ռազմավարական առումով սա կարևոր գործոններից մեկն էր, որ հանգեցրեց Արցախի շրջափակմանն ու հետագա ցեղասպանությանը», - նկատեց նա։ Ըստ Բեգլարյանի, փուլ առ փուլ նկատվում էր, որ ՀՀ իշխանությունները Արցախին որոշել են միայնակ թողնել, վերջնականը հասկանալի դարձավ շրջափակման պահին ու Պրահայի հայտարարության ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ