ՌԴ-ում հայտնել են Օդինցովոյի երկնքում ԱԹՍ խոցելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

օդ.

ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը մերձմոսկովյան Օդինցովո քաղաքային շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ կամ զոհեր չկան», - գրել է Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։ Նա պարզաբանել է, որ դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության մասնագետները։

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքի հարձակումը կասեցվել է ժամը 12:35-ի սահմաններում։

--00--ԼՀ