Հայկ Մարությանն այս պահին Երևանի քաղաքապետարանում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

հայ
24News-ի բացառիկ տեղեկություններով Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այս  պահին գտնվում է Երևանի քաղաքապետարանում: Այս մասին մեզ տեղեկացրին քաղաքապետարանի մեր աղբյուրները:

24News-ը «Ազգային առաջընթաց» խմբակցության Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանից հետաքրքրվեց, մասնակցելու՞ է Մարությանը նիստին, վերջինս խուսափողական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետը հրաժարվում է մասնակցել ավագանու նիստերին, սակայն մանդատը վայր չի դրել։

Մերի Մանուկյան

--00--ԼՀ