Իրանիով տրանսպորտային նախագծի իրականացումը չի նշանակում, որ Հայաստանով երթուղին այլևս չի դիտարկվելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

հա.

«Մաքսային և սահմանային հսկողության վերացում ակնկալում ենք միայն Ադրբեջանից Նախիջևան ապրանքներ տեղափոխելիս, բայց երբ Ադրբեջանից ապրանքներ տեղափոխվեն երրորդ երկրներ, բնականաբար, Հայաստանը կապահովի համապատասխան մաքսային և սահմանային հսկողություն»։ Այս մասին գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա ընդգծել է.

«Իրանի տարածքով տրանսպորտային նախագծի իրականացումը չի նշանակում, որ Հայաստանով երթուղին այլևս չի դիտարկվելու։ Մենք պատրաստ ենք դիտարկել նաև Կալինինգրադի օրինակով մոդելները»։

--00--ԼՀ